USD
EUR
RUB

«Սևիլյա» - «Մանչեսթեր Յունայթեդ». Նոր էջ իսպանաանգլիական դիմակայությունում

 
 

«Սևիլյան» երբևէ չի հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը: Այնպես որ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ դիմակայությունը խոստանում է ծանր ընթացք ունենալ: Առաջին խաղը կայանալու է այսօր՝ փետրվարի 21-ին։

  • Իսպանական թիմը E խմբից երկրորդ հորիզոնականով է դուրս եկել, իսկ դեկտեմբերին մարզիչ Էդուարդո Բերիցոյին փոխարինելու է եկել Վինչենցո Մոնտելան: «Սևիլյան» 4-րդ անգամ է խաղում եզրափակիչ փուլում:
  • «Մանչեսթեր Յունայթեդը» A խմբի առաջատարն էր: Մանչեսթերյան թիմը 2013-14թթ. հետո առաջին անգամ է դուրս եկել 1/8 եզրափակիչ: Իսպանիայում անցկացրած վերջին 8 խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդամենը 1 պարտություն է կրել: 

Փաստեր թիմերի վերաբերյալ

«Սևիլյա»

  • Իսպանացիները 3 անգամ դուրս են մնացել 1/8 եզրափակչից: 2007-08թթ. մրցաշրջանում նրանք զիջեցին «Ֆեներբախչեին» 11-մետրանոց հարվածաշարով (2:3 արտագնա խաղում, 3:2 սեփական դաշտում, 3:2 11-մետրանոց հարվածաշար): 2 տարի անց պարտվեցին ԲԿՄԱ-ին (1:1 արտագնա խաղում, 1:2 սեփական դաշտում), իսկ 1 տարի առաջ՝ «Լեսթերին» (2:1 արտագնա խաղում, 0:2 սեփական դաշտում): 
  • «Սևիլյան» E խմբում 7 միավոր է վաստակել սեփական դաշտում: Բեն-Յեդերի հեթ-տրիկը թիմին հաղթանակ է բերել «Մարիբորի» դեմ խաղում (3:0) երկրորդ տուրում, իսկ «Սպարտակի» հետ անդալուսյան թիմը 2:1 է խաղացել: Հաջորդ խաղում «Սևիլյան» դրամատիկ պայքարում ոչ-ոքի է խաղացել «Լիվերպուլի» հետ՝ 3:3: 

  • Եվրոպական մրցաշարերում «Սևիլյան» սեփական դաշտում վերջին 9 խաղում 6 հաղթանակ է տոնել, 1 պարտություն կրել և 2 անգամ ոչ-ոքի ավարտել: Ոչ-ոքի է խաղացել «Լիվերպուլի» և «Իստամբուլ Բաշակշեհիրի» հետ (2:2): 
  • Անգլիական թիմերից «Սևիլյայի» կրած միակ տնային պարտությունը գրանցվել է Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում է (1:3): Անցյալ մրցաշրջանի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Սևիլյան» սեփական դաշտում հաղթել է «Լեսթերին» (2:1), բայց պատասխան հանդիպմանը 2 անպատասխան գոլ է բաց թողել ու դուրս մնացել պայքարից։
  • Անգլիական ակումբների դեմ սեփական դաշտում անցկացրած խաղերում «Սևիլյայի» վիճակագրությունը՝ Հ3 Ո1 Պ1: 
  • Եզրափակիչ փուլերի երկխաղյա հակամարտություններում «Սևիլյան» 2 անգամ է հանդիպել անգլիական թիմերի և 1 անգամ հաղթահարել է արգելքը: Անցյալ տարի պարտվել է «Լեսթերին», իսկ ՈւԵՖԱ-ի գավաթի 2006-07թթ․ խաղարկության 1/4 եզրափակչում հաղթել է «Տոտենհեմին» (2:1 սեփական դաշտում և 2:2 արտագնա խաղում):

«Մանչեսթեր Յունայթեդ»

  • «Մանչեսթեր Յունայթեդը» 10-րդ անգամ է խաղում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում (Հ6 Պ3): 2013-14-թթ․ մրցաշրջանում «Օլիմպիակոսի» հետ պայքարից հետո (0:2 արտագնա խաղում և 3:0 սեփական դաշտում) սա առաջին դիմակայությունն է: Այս փուլում առաջին երկու դեպքում պարտություն կրելով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 7 1/8 եզրափակիչներում 6 հաղթանակ է տոնել: 
  • Այս փուլում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղերում ընդամենը 2 անգամ է հաղթել՝ Հ2 Ո4 Պ3: 
  • Իսպանական ակումբների դեմ ՄՅՈւ-ի երկխաղյա դիմակայությունների ընդհանուր վիճակագրությունը՝ Հ6 Պ7: 
  • «Մանչեսթեր Յունայթեդի» համար սա ընթացիկ մրցաշրջանում եվրագավաթային 7-րդ խաղն է և երկրորդն իսպանական թիմի դեմ: Ամեն ինչ սկսվել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Ռեալի» դեմ օգոստոսի 8-ին կրած պարտությունից (1:2), որով ընդհատվեց եվրոպական արենայում անգլիական թիմի՝ 11 խաղից բաղկացած անպարտելիության շարքը։
  • A խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» 5 հաղթանակ է տոնել: Արտագնա խաղերում պարտության է մատնել ԲԿՄԱ-ին (4:1), ապա նվազագույն հաշվով` «Բենֆիկային», հետո 0:1 հաշվով զիջել է «Բազելին»: 
  • «Ռեալից» և «Բազելից» կրած պարտությունները «Մանչեսթեր Յունայթեդի» համար եվրագավաթի վերջին 18 խաղում (Հ13 Ո3) ունեցած անհաջողություններն են: Նախքան «Բազելի» հաղթանակը Ժոզե Մոուրինյուի թիմը եվրագավաթի արտագնա 7 խաղում չէր պարտվել (Հ5 Ո2):
  • «Մանչեսթեր Յունայթեդն» իսպանական թիմերի դեմ վերջին 11 խաղում ընդամենը 3 հաղթանակ է տարել, 5 պարտություն կրել ու 4 ոչ-ոքի գրանցել: Եթե դիտարկենք վերջին 22 խաղերը, ապա «Յունայթեդը» կունենա 5 հաղթանակ, 8 պարտություն և 9 ոչ-ոքի: 
  • «Մանչեսթեր Յունայթեդը» 50 հանդիպում է անցկացրել իսպանական թիմերի դեմ: Ընդհանուր վիճակագրությունը՝ Հ13 Ո20 Պ17: Արտագնա խաղերում՝ Հ3 Ո10 Պ10:
  • «Մանչեսթեր Յունայթեդը» 3 անգամ հանդիպել է իսպանական թիմի եվրագավաթների եզրափակիչներում։ Բոլոր դեպքերում մրցակիցը «Բարսելոնան» է եղել: 1990-91թթ. մրցաշրջանում մանչեսթերյան թիմը հաղթել է, իսկ հաջորդած դիմակայություններում պարտվել է։
  • Անցյալ մրցաշրջանում Եվրոպա լիգայում հաղթելով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ամբողջացրեց եվրոպական գավաթների շարքը: Ստոկհոլմյան եզրափակչում «կարմիր սատանաները» հաղթել են «Այաքսին», իսկ Չեմպիոնների գավաթը նվաճել են 1968, 1999 և 2008 թվականներին: Գավաթակիրների գավաթը նրանցն է դարձել 1991-ին:

Թիմերի միջև եղած կապը

  • 2010-13թթ. Ժոզե Մուրինյուն գլխավորել է Մադրիդի «Ռեալը», որի հետ 8 խաղում 7 հաղթանակ է տարել «Սևիլյայի» դեմ: Այդ խաղերում խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը՝ 23:6:

Իսպանիայում են խաղացել

  • Դավիդ դե Խեա («Ատլետիկո» 2008-11թթ․)
  • Էրիկ Բայի («Էսպանյոլ» 2013-15թթ․, «Վիլյառեալ» 2015-16թթ․)
  • Անդեր Էրերա («Սարագոսա» 2008-11թթ․, «Ատլետիկ» 2011-14թթ․)
  • Խուան Մատա («Կաստիլյա» 2006-07թթ․, «Վալենսիա» 2007-11թթ․)
  • Զլատան Իբրահիմովիչ («Բարսելոնա» 2009-10թթ․)

Դե Խեան 4 խաղ է անցկացրել «Սևիլյայի» դեմ և երբևէ չի հաղթել՝ Ո1 Պ3: Բային «Վիլյառեալի» կազմում ավելի հաջող է խաղացել «Սևիլիայի» դեմ՝ Հ1 Պ4: Էրերան «Սարագոսայի» և «Ատլետիկի» կազմում «Սևիլյայի» դեմ խաղացել է 9 անգամ և 1 գոլ խփել (Հ5 Ո1 Պ3): Մատան «Վալենսիայի» կազմում 9 խաղի է մասնակցել ընդդեմ «Սևիլյայի» և 3 գոլ խփել՝ Հ3 Ո1 Պ5: Իբրան «Բարսելոնայի» կազմում 4 խաղի է մասնակցել «Սևիլյայի» դեմ և 2 գոլ խփել (Հ2 Պ2):

Անգլիայում են խաղացել

  • Սթիվեն Ն՛Զոնզի («Բլեքբերն» 2009-12թթ․, «Սթոք Սիթի» 2012-15թթ․)
  • Խեսուս Նավաս («Մանչեսթեր Սիթի» 2013-17թթ․)
  • Նոլիտո («Մանչեսթեր Սիթի» 2016-17թթ․)
  • Դանիել Կարիսու («Ռեդինգ» 2013թ․)

Ն՛Զոնզին «Բլեքբերնի» և «Սթոքի» կազմում 9 անգամ հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ Հ1 Ո2 Պ6:

Միասին են խաղացել

  • Լուիս Մուրիել և Սերխիո Ռոմերո («Սամպդորիա», 2015թ․)

Հավաքականի խաղընկերներ

  • Նոլիտո, Սերխիո Ռիկո, Անդեր Էրերա, Դավիդ դե Խեա, Խուան Մատա (Իսպանիա)
  • Գաբրիել Մերկադո, Նիկո Պարեխա, Էվեր Բանեգա, Խոակին Կորեա, Գվիդո Պիսարո, Սերխիո Ռոմերո, Մարկոս Ռոխո (Արգենտինա)
  • Սեբաստյան Կորշյա, Սթիվեն Ն՛Զոնզի և Պոլ Պոգբա (Ֆրանսիա)։

Լրահոս
Լեհաստան-Կոլումբիա. մեկնարկային կազմերը հայտնի են Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին Մալդինիի, Կրեսպոյի, Բատիստուտայի հետ միասին Անգլիա-Պանամա. մեկնարկային կազմերը հայտնի են Անգլիան ջախջախեց Պանամային. Քեյնը հեթ-տրիկի հեղինակ. G խումբ Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Բելգիան գոլառատ խաղով հաղթեց Թունիսին. G խումբ Մարադոնան քննադատում է Արգենտինայի հավաքականին` ամբողջովին խաղին չնվիրվելու համար Ջոկովիչը պրոֆեսիոնալ կարիերայում տոնեց 800-րդ հաղթանակը Բասկետբոլի թիմը պարտվել է Քաթարին «Ռեալ»-ը նոր դարպասապահ ունի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարները 6 շախմատիստներ են Հայտնի է Սերբիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստը Արգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա Բրազիլիա-Կոստա Ռիկա. մեկնարկային կազմերը հայտնի են «Ես ֆավորիտ չեմ, ֆավորիտը Ֆեդերերն է». Ջոկովիչ Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեկնարկեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարը Բասկետբոլի հավաքականի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի «Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետ Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտ»-ի հիմնական մրցակիցները Ֆավորիտ Բելգիան հաղթեց Պանամային. G խումբ Շվեդիան նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեային. F խումբ Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկանցի Աբովյանում Դպրոցական ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Ֆեդերերն առաջինն է աշխարհում ԱԱ-2018․ Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային (տեսանյութ) ԱԱ-2018․ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ) Դանիան նվազագույն հաշվով հաղթեց Պերուին. C խումբ Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի Յոահիմ Լյովը հույս ունի հաղթել Մեքսիկայի թիմին Արգենտինա-Իսլանդիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են Ֆրանսիան հաղթեց Ավստրալիային. C խումբ Պորտուգալիան և Իսպանիան հաղթողին չորոշեցին, Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ) Բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ Բասկետբոլի հավաքականը կմրցի Սիրիայի թիմի հետ Մարմնամարզության Հայաստանի բացարձակ չեմպիոնը Արթուր Դավթյանն է Լևոն Արոնյանն արագ շախմատում երկրորդն է. «Grand chess tour» Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը
website by Sargssyan