Ֆուրկադի ֆանտաստիկ ելույթը. Ֆրանսիան` խառը փոխանցավազքի օլիմպիական չեմպիոն

Ֆուրկադի ֆանտաստիկ ելույթը. Ֆրանսիան` խառը փոխանցավազքի օլիմպիական չեմպիոն

Ձմեռային Օլիմպիական խաղերում կայացավ բիաթլոնի խառը փոխանցավազքը: Երկուական կանանց ու տղամարդկանց մրցույթի հաղթող դարձավ Ֆրանսիայի հավաքականը:

Մարի Դորեն Աբերի, Անաի Բեսկոնի ու Սիմոն Դեստյոյի ելույթներից հետո մրցատարածք դուրս եկավ Մարտեն Ֆուրկադը, ով այդ պահին առաջատար Արնդ Պայֆերին զիջում էր 33 վայրկյանով: Հսկայական արագության ու անվրեպ առաջին կրակահերթից հետո ֆրանսիացին շրջանցեց գերմանացուն, իսկ երկրորդից հետո հսկայական առավելություն ստացավ և չեմպիոն դարձավ:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Նորվեգիան, որը 3-րդ փուլից հետո զգալիորեն զիջում էր մրցակիցներին, սակայն Յոհանես Բյոյի շնորհիվ վերադարձավ մեդալային պայքար, իսկ Էմիլ Հեգլե Սվենդսենի շնորհիվ արծաթե մեդալ նվաճեց:

Երրորդ տեղի համար պայքարը սկանդալային ավարտ ունեցավ: Ֆինիշում իտալացի Դոմինիկ Վինդիշը փակեց Պայֆերի ճանապարհը և առաջ անցավ նրանից: Գերմանիան բողոքարկում ներկայացրեց, սակայն այն մերժվեց:

Լավագույն եռյակը.

1. Ֆրանսիա (Մարի Դորեն Աբեր, Անաի Բեսկոն, Սիմոն Դեստյո, Մարտեն Ֆուրկադ)

2. Նորվեգիա (Մարտե Ուլսբու, Տիրիլ Էկհոֆ, Յոհանես Բյո, Էմիլ Հեգլե Սվենդսեն)

3. Իտալիա (Լիզա Վիտոցի, Դորոտեա Վիրեր, Լուկաս Հոֆեր, Դոմինիկ Վինդիշ)

Հետևեք մեզ նաև Telegram-ում