«Շախտյոր» – «Ռոմա». Երկար սպասված հնարավորություն

«Շախտյոր» – «Ռոմա». Երկար սպասված հնարավորություն

«Շախտյորն» ու «Ռոման» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում լավագույն արդյունքներն ունեցող թիմերը չեն, բայց առաջիկա դիմակայությունում ուղղումների հնարավորություն կունենան։

  • «Շախտյորը» 1/8 եզրափակչի երեք դիմակայություններից երկուսում պարտվել է, երբ խաղացել է «Բավարիայի» ու Դորտմունդի «Բորուսսիայի» հետ: 6:2 ընդհանուր հաշվով միակ հաղթանակը թիմը տոնել է 2011-ին՝ «Ռոմայի» նկատմամբ։
  • Արդեն 10 տարի է՝ հռոմեացիները 1/4 եզրափակիչ դուրս չեն եկել, իսկ 1/8 եզրափակչի վերջին 3 խաղերում պարտվել են:

Նախորդ հանդիպումները

  • 2010-11թթ. խաղարկության 1/8 եզրափակչում «Շախտյորը» «Ռոմային» հաղթեց ընդհանուր 6:2 հաշվով: Առաջին խաղում «Շախտյորը» Իտալիայի մայրաքաղաքում 3:2 հաշվով առաջ անցավ: Ռազվան Ռացի ինքնագոլից հետո աչքի ընկան Ժադսոնը, Դուգլաս Կոստան, Լուիս Ադրիանոն։ Հաշվի տարբերությունը նվազագույնի հասցվեց Ժերեմի Մենեսի գոլի շնորհիվ: Դոնեցկում Լուչեսկուի թիմը 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Վիլլիանը, իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց Էդուարդոն: 
  • Թիմերը հանդիպել են նաև 2006-07թթ. խաղարկության խմբային փուլում: «Շախտյորը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց Մարիկայի գոլի շնորհիվ, իսկ Հռոմում դաշտի տերերը 4 անպատասխան գոլ խփեցին վերջին 24 րոպեի ընթացքում:

Թիմերին առնչվող փաստեր

«Շախտյոր»

  • 2011-ին «Ռոմայի» դեմ տարած հաղթանակից հետո «Շախտյորը» 2 անգամ դուրս մնաց 1/8 եզրափակչից: Ուկրաինական թիմը պարտվեց Դորտմունդի «Բորուսսիային» (2012-13թթ. 2:2 սեփական դաշտում և 0:3 արտագնա խաղում) և «Բավարիային» (2014-15թթ. 0:0, 0:7): Մյունխենյան թիմից կրած պարտությունն ամենախոշորն է «Շախտյորի» համար եվրոպական մրցաշարերում:
  • Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ուկրաինացիները սեփական դաշտում անցկացրած 3 խաղերից որևէ մեկում չեն պարտվել (Հ1 Ո2):
  • Այս մրցաշրջանում Դոնեցկի թիմը հաղթել է G խմբի սեփական դաշտի բոլոր 3 խաղերում: Պաուլու Ֆոնսեկայի թիմն առաջ է անցել «Նապոլիից» (2:1), «Ֆեյենորդից» (3:1) և խմբի առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (2:1):
  • Իտալական թիմերի հետ սեփական դաշտում անցկացրած հանդիպումների վիճակագրությունը՝ Հ4 Ո0 Պ6:
  • «Ռոմայի» հետ վերոնշյալ խաղից բացի Դոնեցկի թիմը ևս 3 անգամ երկախաղյա դիմակայություններում հանդիպել է Իտալիան ներկայացնող թիմերի և բոլոր դեպքերում պարտվել է:

«Ռոմա»

  • «Ռոմայի» վիճակագրությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչներում՝ Հ2 Պ3: Նախ հաղթել են «Լիոնին» (2006-07թթ․) և Մադրիդի «Ռեալին» (2007-08), ապա պարտվել են «Արսենալին» (2008-09թթ․), «Շախտյորին» (2010-11թթ․) և «Ռեալին» (2015-16թթ․): 
  • Այս փուլի վերջին 4 խաղերում «գայլերը» պարտվել են: 2015-16թթ. երկու անգամ զիջել են «Ռեալին» միևնույն՝ 0:2 հաշվով:
  • 2004-05թթ․ և 2007-08 թթ. «Ռոման» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հանդիպել է նաև Կիևի «Դինամոյին»: Առաջին դեպքում սեփական հարկի տակ պարտվել է 0:3 հաշվով, ապա արտագնա խաղում զիջել է 0:2 հաշվով: 3 տարի անց իտալացիները Հռոմում 2:0 հաշվով են հաղթել, իսկ Կիևում՝ 4:1: 
  • «Ռոմայի» վիճակագրությունն ուկրաինական թիմերի դեմ հանդիպումներում այսպիսին է՝ Հ3 Պ5 (Հ1 Պ3 Ուկրաինայում): 
  • «Ռոման» C խմբում առաջին տեղն է զբաղեցրել, բայց արտագնա երեք խաղերում ընդամենը 4 միավոր է վաստակել: Արտագնա խաղում 2:1 են խաղացել «Ղարաբաղի» հետ, 3:3 հաշվով բաժանվել «Չելսիից», իսկ 5-րդ տուրում 0:2 հաշվով պարտվել են «Ատլետիկոյին»: Բոլոր խմբերի հաղթողներից ամենաքիչ թվով միավորները «Ռոմայինն» են՝ 11: 
  • Մրցաշարի վերջին 21 խաղում «Ռոման» 4 հաղթանակ է տարել 8 ոչ-ոքիի ու 9 պարտության դիմաց: 
  • Անցյալ մրցաշրջանում թիմը չհայտնվեց խմբային փուլում՝ որակավորման փուլում պարտվելով «Պորտուին» (1:4 ընդհանուր հաշվով): «Ռոման» խաղաց Եվրոպա լիգայում, հասավ մինչև 1/8 եզրափակիչ ու 4:5 հաշվով պարտվեց «Լիոնին»: 

Թիմերի միջև եղած կապը

Միասին են խաղացել

  • Թայսոն և Ժուան Ժեզուս («Ինտերնասիոնալ» 2010թ․)
  • Ֆրեդ և Ալիսոն («Ինտերնասիոնալ» 2013թ)
  • Ալան Պատրիկ և Ալիսոն («Ինտերնասիոնալ» 2013-14թթ․)

Թայսոնն ու Ժեզուսը 2010-ին «Ինտերնասիոնալի» հետ նվաճել են Լիբերտադորեսի գավաթը:

Հավաքականի խաղընկերներ

  • Թայսոն, Ֆրեդ, Բերնարդ և Ալիսոն (Բրազիլիա)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում