«Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» պայքարում են խոշոր տրանսֆերի համար

«Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» պայքարում են խոշոր տրանսֆերի համար

«Քրիսթալ Փելասի» եզրային հարձակվող Ուիլֆրիդ Զահան, ամենայն հավանականությամբ, ամռանը կտեղափոխվի գերակումբ:

«The Times»-ը հայտնում է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ լուրջ պայքար է ծավալվելու 26-ամյա ֆուտբոլիստի համար: Արդեն հայտնի է դարձել, որ «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» և «Չելսին» պատրաստվում են առաջարկ կատարել լոնդոնյան ակումբին: Այդ պայքարում ֆավորիտ է համարվում «Տոտենհեմը»: «Քրիսթալ Փելասն» իր առաջատարի համար պահանջելու է 50 միլոն ֆունտ սթերլինգ (56 միլիոն եվրո):

Անգլիայի ընթացիկ առաջնության 20 խաղում Զահան 4 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում