Զիդան. Պայքարելու եմ, որ հավերժ մնամ «Ռեալում»

Զիդան. Պայքարելու եմ, որ հավերժ մնամ «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ ցանկանում է երկար ժամանակ մնալ «արքայական ակումբում»:

«Երբեմն կասկածանքով ես պատասխանում քո ապագայի մասին հարցերին, սակայն քանի դեռ չեմ հոգնել իմ աշխատանքից, շարունակելու եմ այն։ Ինձ լավ եմ զգում «Ռեալում» և շարունակելու եմ պայքարել այստեղ մնալու համար: Նախընտրում եմ քայլ առ քայլ առաջ շարժվել: Այդ մոտեցումն օգնում է ուժեղ լինել: Նշանակություն չունի պայմանագրիս ժամկետը որքան երկար է: Պայքարելու եմ, որ հավերժ մնամ «Ռեալում»»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում marca.com-ը:

Ավելի վաղ 45-ամյա մասնագետը հայտարարել էր, որ «սերուցքայինների» մարզչի աշխատանքը շատ հոգնեցնող է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում