ՉԼ․ Մեսսիի գոլի շնորհիվ «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ (տեսանյութ)

ՉԼ․ Մեսսիի գոլի շնորհիվ «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Չելսին» և «Բարսելոնան» հաղթողին չորոշեցին։

Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություններ ունեցան «ազնվականները», սակայն Վիլլիանի երկու հարվածներից հետո գնդակը դիպչեց դարպասաձողերին։ Հաշիվը բացվեց 62-րդ րոպեին, Էդեն Ազարի փոխանցումից հետո Վիլլիանը երրորդ փորձից գրավեց Մարկ-Անդրե տեր Շտեգենի պաշտպանած դարպասը։ Պատասխան գոլը կատալոնացիները խփեցին 75-րդ րոպեին, երբ Անդրես Ինյեստան, օգտվելով դաշտի տերերի անփույթ խաղից, խլեց գնդակն ու այն հասցեագրեց Լիոնել Մեսսիին, ով էլ կարիերայում առաջին անգամ գրավեց «Չելսիի» դարպասը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլեր չարձանագրվեցին։ Պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 14-ին։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում