Չեմպիոնների լիգա. «Բավարիան» ջախջախեց «Բեշիկթաշին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» ջախջախեց «Բեշիկթաշին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել է «Բեշիկթաշին» ու 5:0 հաշվով հաղթանակ տոնել:

16-րդ րոպեին թուրքական թիմը մնացել է 10 ֆուտբոլիստով: Ռոբերտ Լևանդովսկու նկատմամբ վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել Դեմագոյ Վիդան: Մինչև ընդմիջում հաշիվը բացել է Թոմաս Մյուլերը, ով գտնվել դարպասի դիմաց:

Երկրորդ կեսում Յուպ Հայնկեսի թիմը ևս 4 անգամ գրավել է հյուրերի դարպասը: Աչքի են ընկել Կինգսլի Կոմանը, Մյուլերը և երկու անգամ Լևանդովսկին: Գրեթե բոլոր գոլերը գրանցվել են եզրային արագ գրոհներից հետո:

Պատասխան խաղը կայանալու է մարտի 14-ին:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ
«Բավարիա» – «Բեշիկթաշ»` 5:0
Գոլերը՝ Մյուլեր (43, 66), Կոման (53), Լևանդովսկի (79, 88)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում