«Բավարիան» ակումբի պատմության ռեկորդ է սահմանել

«Բավարիան» ակումբի պատմության ռեկորդ է սահմանել

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիայի»` «Բեշիկթաշի» նկատմամբ տոնած տնային հաղթանակը (5:0) ռեկորդային է դարձել մյունխենցիների համար: Այդ մասին հայտնում է «Opta»-ն:

Բոլոր մրցաշարերի հաշվարկում դա Յուպ Հայնկեսի թիմի 14-րդ անընդմեջ հաղթանակն էր: Գերմանական ակումբի համար այդ ցուցանիշը ռեկորդի կրկնություն է, որը սահմանվել է 1980 թվականին: «Բավարիան» վերջին 14 խաղում 40 գոլ է խփել ու 10 գնդակ բաց թողել:

Մյունխենցիների հաջորդ մրցակիցը դառնալու է «Հերտան», որի դեմ հանդիպումը կայանալու է Բունդեսլիգայի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում