Էմերի. «Ռեալն» ու «Մարսելը» պատկերացում չունեն, թե նրանց ինչ է սպասվում Փարիզում

Էմերի. «Ռեալն» ու «Մարսելը» պատկերացում չունեն, թե նրանց ինչ է սպասվում Փարիզում

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել է, որ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում իր թիմի առաջիկա մրցակիցներին լուրջ փորձություն է սպասվելու:

«Մենք արդեն ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ, հատկապես «Պարկ դե Պրենսում»: Մենք այստեղ հսկայական ուժ ենք զգում, այդ պատճառով հաղթել ենք նախորդ 17 հանդիպումներում: «Մարսելն» ու «Ռեալը» գիտեն, որ ժամանելու են Փարիզ, սակայն պատկերացում չունեն, թե իրականում նրանց ինչ է սպասվում: Մեր աջակիցների համար դրանք կարևոր իրադարձություններ են լինելու:

Մեր թիմը համախմբված է ու ինքնավստահ: Առաջիկա խաղերում նա հենց այդպիսին է լինելու: Մեր հարկի տակ ներդնելու ենք բոլոր ուժերը և չենք մտածելու անցյալի կամ ապագայի մասին: Այդ խաղերը դառնալու են ՊՍԺ-ի պատմությունը»,- բասկ մասնագետի խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Հիշեցնենք, որ փարիզցիները փետրվարի 26-ին ու մարտի 1-ին երկու անգամ անընդմեջ ընդունելու են «Մարսելին» (Լիգա 1 ու Ֆրանսիայի գավաթ), իսկ մարտի 6-ին` «Ռեալին» (Չեմպիոնների լիգա):

Հետևեք մեզ նաև Telegram-ում