Բյորնդալենն այլևս ձմեռային Օլիմպիադայի ամենատիտղոսակիրը չէ. նոր ռեկորդակիր

Բյորնդալենն այլևս ձմեռային Օլիմպիադայի ամենատիտղոսակիրը չէ. նոր ռեկորդակիր

Հարավկորեական Փհենչյանում ընթացող Ձմեռային Օլիմպիական խաղերում Նորվեգիայի դահուկավազքի հավաքականը դարձել է թիմային արագավազքի բրոնզե մեդալակիր:

Նորվեգուհի Մարիտ Բյորգենի համար այդ մեդալը դարձել է 14-րդն Օլիմպիական խաղերում: Այժմ 37-ամյա մարզուհու հաշվին գրանցված է 7 ոսկե մեդալ, 4 արծաթե ու 3 բրոնզե:

Ձմեռային մարզաձևերի հաշվարկում Բյորգենը դարձավ պատմության ամենատիտղոսակիրը: Նա այդ ցուցանիշով շրջանցեց իր հայրենակից, լեգենդար բիաթլոնիստ Ուլե Էյնար Բյորնդալենին (8-4-1):

Ոսկե մեդալների հաշվարկում Մարիտը զիջում է միայն Բյորնդալենին ու դահուկորդ Բյորն Դելիին (8):

Հետևեք մեզ նաև Telegram-ում