«Չելսի» – «Բարսելոնա». Հարված-գոլ հարաբերակցությունում Մեսսիի լավագույն արդյունքը

«Չելսի» – «Բարսելոնա». Հարված-գոլ հարաբերակցությունում Մեսսիի լավագույն արդյունքը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» արտագնա խաղում 1:1 հաշվով է ավարտել «Չելսիի» հետ հանդիպումը: Կատալոնացիների միակ գոլը 75-րդ րոպեին խփել է Լիոնել Մեսսին, ով եզրափակել է Անդրես Ինյեստայի փոխանցումը:

Արգենտինացին խաղի ընթացքում միայն մեկ հարված է կատարել, որը հենց դարձել է գոլային:

«Opta»-ն հայտնում է հարվածների ու գոլերի հարաբերակցությունում դա ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստի լավագույն արդյունքն է: Հաշվարկը վերաբերվում է մեկնարկային կազմում անցկացրած հանդիպումներին:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին Լա լիգայում միջինը մեկ խաղում կատարում է 5,6 հարված, իսկ Չեմպիոնների լիգայում` 5,7:

Հետևեք մեզ նաև Telegram-ում