Զամմեր. Սխալվեցի, որ Կրոսին «Բավարիայից» բաց թողեցի «Ռեալ»

Զամմեր. Սխալվեցի, որ Կրոսին «Բավարիայից» բաց թողեցի «Ռեալ»

«Բավարիայի» նախկին մարզական տնօրեն Մատիաս Զամմերը հայտարարել է, որ սխալվել է, երբ համաձայնել է Թոնի Կրոսի տրանսֆերը վաճառել Մադրիդի «Ռեալին»: 2014 թվականի ամռանը «սերուցքայինները» գերմանացի կիսապաշտպանի համար 30 միլիոն եվրո են վճարել:

«Երբեմն հարկավոր է ընդունել ճշմարտությունը: Սխալվեցի, որ Կրոսին բաց թողեցի «Ռեալ»: Չկա որևէ մարդ, ով կասի, թե իր կյանքում ամեն ինչ ճիշտ է արել: Միգուցե, Կրոսի հետ «Բավարիան» կրկին հաղթեր Չեմպիոնների լիգան կամ գոնե կհասներ եզրափակիչ: Թոնիի կարիերայի տեսանկյունից այդ տեղափոխությունը դրական ազդեցություն ունեցավ նրա վրա»,- sportbild.bild.de-ի հետ հարցազրույցում ասել է գերմանացին:

Հիշեցնենք, որ Կրոսը «Բավարիայում» աշխատավարձի զգալի բարձրացում է պահանջել, սակայն մյունխենցիները մերժել են նրան ու տրանսֆերի հանել: Հետագայում 28-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբին խնդրել է թիմում պահել ֆուտբոլիստին, սակայն նրան նույնպես չեն ընդառաջել:

«Ռեալի» կազմում անցկացրած 3,5 տարում կիսապաշտպանը 9 տիտղոս է նվաճել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում