Եվրոպա լիգա. Հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը (տեսանյութ)

Եվրոպա լիգա. Հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում այսօր կայացել է մեկ հանդիպում: Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել է «Ցրվենա Զվեզդային» ու 1:0 հաշվով հաղթանակ տոնել: Սերբիայում կայացած առաջին մրցավեճում գրանցվել էր ոչ-ոքի` 0:0:

Միակ գոլը խփել է «բանակայինների» առաջատար Ալան Ջագոևը, ով աչքի է ընկել առաջին խաղակեսին ավելացրած րոպեին: Հետագայում թիմերը դարպասը գրավելու բազմաթիվ պահեր են ունեցել, սակայն նոր գոլեր չեն արձանագրվել:

Այսպիսով, Վիկտոր Գոնչարենկոյի թիմն անցավ հաջորդ փուլ:

1/16 եզրափակչի մյուս 15 խաղերը կկայանան վաղը:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում