«Ռեալի» կամային հաղթանակը ֆանտաստիկ կոմբինացիայի շնորհիվ (տեսանյութ)

«Ռեալի» կամային հաղթանակը ֆանտաստիկ կոմբինացիայի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված խաղում «Ռեալը» հյուրընկալվել է «Լեգանեսին» ու 3:1 հաշվով հաղթանակ տոնել:

Հաշիվը 6-րդ րոպեին բացել է Ունաի Բաուտիստան, ով դարպասային գծի մոտ գլխով ցատկել է գնդակի կողմը, իսկ Թեո Էրնանդեսն այն հեռացնելիս հարվածել է պաշտպանի վրա ու իր թիմի դարպասին գոլի պատճառ դարձել:

Ընդամենը 5 րոպե անց «սերուցքայինները» պատասխան գոլն են խփել: Հարվածային դիրքում է հայտնվել Լուկաս Վասկեսը, ով գրավել է հեռավոր անկյունը: 29-րդ րոպեին Կարիմ Բենզեման, Լուկաս Վասկեսը և Կազեմիրոն արտակարգ կոմբինացիա են խաղարկել, և բրազիլացին առաջ է մղել «Ռեալին»: Հանդիպման վերջին րոպեին հյուրերն ամրապնդել են հաղթանակը: Մատեո Կովաչիչի վաստակած 11-մետրանոցը հստակորեն իրացրել է Սերխիո Ռամոսը:

Այսպիսով, «Ռեալը» 48 միավորով շրջանցեց «Վալենսիային» (46) ու բարձրացավ երրորդ հորիզոնական: Զինեդին Զիդանի թիմը 7 միավորով զիջում է «Ատլետիկոյին» ու 14-ով` առաջատար «Բարսելոնային»:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում