«Շախտյոր» – «Ռոմա». Կամային հաղթանակ գեղեցիկ գոլերի շնորհիվ (տեսանյութ)

«Շախտյոր» – «Ռոմա». Կամային հաղթանակ գեղեցիկ գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ամենահավասար զույգերից մեկը համարվում է «Շախտյոր» – «Ռոմա» դիմակայությունը, որի առաջին խաղը կայացավ Խարկովում:

Հանդիպումը բաժանված էր երկու տարբեր խաղակեսերի: Առաջինում իտալացիներն ունեին առավելություն, ինչի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան: Էդին Ջեկոյի նուրբ փոխանցումից հետո աչքի ընկավ հիանալի մարզավիճակում գտնվող Թենգիզ Ունդերը (41-րդ րոպե):

Երկրորդ կեսում առավելությունն անցավ «հանքափորների» կողմը, որոնք կարողացան հաղթանակ կորզել: Հաշիվը հավասարվեց 52-րդ րոպեին, երբ Յարոսլավ Ռակիցկին սեփական կիսադաշտից հիասքանչ փոխանցումով ազատ գոտի դուրս բերեց հարձակվող Ֆեդերիկո Ֆերեյրային, ով շրջանցեց Կոստաս Մանոլասին ու գրավեց դարպասը:

Այդ գոլից հետո ուկրաինական թիմն ավելի ուժեղացրեց ճնշումը և երկրորդ գնդակը խփեց (71): Տուգանային հիանալի հարվածով աչքի ընկավ Ֆրեդը` 2:1:

Պատասխան մրցավեճը նախանշված է մարտի 13-ին:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում