«Ատլետիկոն» ընդունել է Կարասկոյի տրանսֆերը վաճառելու առաջարկը

«Ատլետիկոն» ընդունել է Կարասկոյի տրանսֆերը վաճառելու առաջարկը

Մադրիդի «Ատլետիկոյի» եզրային կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն կարող է կարիերան շարունակել Չինաստանում: As.com-ը վստահեցնում է, որ մադրիդյան ակումբը համաձայնել է բելգիացու տրանսֆերը վաճառել «Դալյան Իֆան» ակումբին:

24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկվել է 30 միլիոն եվրո: Եթե գործարքը ձևակերպվի, ընդհանուր գումարի 25 տոկոսը (7,5 միլիոն) փոխանցվելու է Յանիկի նախկին ակումբին` «Մոնակոյին»:

Իսպանական ակումբն անձնական պայմանագրի շուրջ բանակցությունների համար կիսապաշտպանին ժամանակ է տվել մինչև այս շաբաթվա վերջը: Չինաստանում տրանսֆերային պատուհանը փակվելու է փետրվարի վերջին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «հնդիկների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դժգոհ է ֆուտբոլիստի վարքից: Վերջինս վիճաբանել է թիմակիցներից մի քանիսի ու ֆիզպատրաստության մարզչի հետ:

Լա լիգայի ընթացիկ առաջնության 17 խաղում Կարասկոն 3 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում