Մխիթարյան. Չեմ հասկանում մարդկանց, ովքեր ինձ ու Օզիլին անհամատեղելի են համարում

Մխիթարյան. Չեմ հասկանում մարդկանց, ովքեր ինձ ու Օզիլին անհամատեղելի են համարում

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է քննադատական խոսքերն այն մասին, որ լոնդոնյան թիմում նա ու Մեսութ Օզիլը համատեղելի չեն:

«Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ կասկածի տակ դնում իմ ու Օզիլի` խաղադաշտում համատեղելիությունը: Վայելում եմ Մեսութի հետ խաղը, նա հիասքանչ ֆուտբոլիստ է: Հետզհետե մեր համագործակցությունն ամրապնդվում է, իսկ նրա տաղանդի մասին բոլորը գիտեն: Ինչո՞ւ չպետք է ստացվի մեր ընդհանուր խաղը, ինչո՞ւ երկու խաղարկողներ չեն կարող միասին գործել:

Նույնիսկ, երբ մենք շատ լավ ենք հանդես գալիս, միևնույն է որոշ բաներ բարելավելու տեղ է մնում: Ամեն ինչում հնարավոր է կատարելագործվել»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Ավելի վաղ Հենրիխն Օզիլին անվանել էր աշխարհի լավագույն ենթահարձակվողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում