Մոուրինյուն` Պոգբային. Դուրս արի և կարդա` ինչ է գրված դռան վրա

Մոուրինյուն` Պոգբային. Դուրս արի և կարդա` ինչ է գրված դռան վրա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ու կիսապաշտպան Պոլ Պոգբայի միջև կոնֆլիկտը շարունակում է թեժանալ:

Նրանց վերջին զրույցի ժամանակ ֆրանսիացին ասել է, որ թիմը դժգոհ է մարզչի տակտիկական որոշումներից, իսկ ինքը խնդիրներ ունի իրեն հատկացված խաղային դիրքում: Պորտուգալացի մասնագետին դուր չեն եկել 24-ամյա ֆուտբոլիստի խոսքերը։

«The Sun»-ին հայտնի է դարձել, որ Մոուրինյուն բղավել է. «Դուրս արի սենյակից և կարդա` ինչ է գրված դռան վրա»: Պորտուգալացին նկատի է ունեցել դռան վրա փակցված «մենեջեր» պիտակը:

Հիշեցնենք, որ վերջին խաղերում Պոգբան զրկվել է մեկնարկային կազմի ֆուտբոլիստի կարգավիճակից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում