«Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ տոնեց, Սուարեսը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

«Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ տոնեց, Սուարեսը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում հյուրընկալեց «Ժիրոնային» և 6։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, դուբլ ձևակերպեց Լիոնել Մեսսին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆիլիպե Կոուտինյոն։ Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Կրիստիան Պորտուգեսան։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 65 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը։ «Ժիրոնան» 34 միավորով 9-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բարսելոնա» – «Ժիրոնա»՝ 5։1
Գոլերը՝ 5՛, 44՛, 76՛, Մեսսի 30՛, 37՛, Կոուտինյո 66՛ – Պորտուգեսա 3՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում