«Ինտերը» հաղթեց հետնապահին (տեսանյութ)

«Ինտերը» հաղթեց հետնապահին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Բենևենտոյի» նկատմամբ։ 66-րդ և 69-րդ րոպեներին գոլերով աչքի ընկան Միլան Շկրինյարը և Անդրեա Ռանոկիան։ Հյուրերը խաղն ավարտեցին 10 հոգով․ 81-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Նիկոլաս Վիոլան։

Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 51 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական, սակայն տուրի արդյունքներով միլանյան թիմին կարող են շրջանցել «Ռոման» և «Լացիոն»։ «Բենևենտոն» 10 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում