Արթուր Ալեքսանյանը՝ Կիևի միջազգային մրցաշարի հաղթող

Արթուր Ալեքսանյանը՝ Կիևի միջազգային մրցաշարի հաղթող

Այս օրերին հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականները մասնակցում են Կիևի միջազգային մրցաշարին։

Հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձել է մրցաշարի հաղթող։ Եզրափակչում Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը հաղթել է ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին։

63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Նորայր Հախոյանն (55 կգ) ու Էդուարդ Սարգսյանը (82 կգ) զիջել են երրորդ տեղի համար պայքարում։

Այսօր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի համար կպայքարեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը (87 կգ)։

Ազատ ոճի մեր ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում