«Վիլյառեալը» հաղթեց «Խետաֆեին», Ասենխոն հետ մղեց 2 11-մետրանոց (տեսանյութ)

«Վիլյառեալը» հաղթեց «Խետաֆեին», Ասենխոն հետ մղեց 2 11-մետրանոց (տեսանյութ)

Պրիմերայի 25-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ։ «Էլ Մադրիգալում» կայացած հանդիպման միակ գոլը 3-րդ րոպեին խփեց Ունես Ունալը, սակայն խաղի հերոսը «դեղին սուզանավի» դարպասապահ Սերխիո Ասենխոն էր, ում հաջողվեց հետ մղել 2 11-մետրանոց հարված։ 36-րդ և 51-րդ րոպեներին 11-մետրանոց նշակետից Ասենխոյի դարպասը չկարողացան գրավել Ռոդրիգես Անխելը և Խորխե Մոլինան։

Այս հաղթանակից հետո «Վիլյառեալն» ունի 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Խետաֆեն» 33 միավորով 10-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում