«Լացիոն» խոշոր հաշվով հաղթեց «Սասուոլոյին» (տեսանյութ)

«Լացիոն» խոշոր հաշվով հաղթեց «Սասուոլոյին» (տեսանյութ)

Ա Սերիայի 26-րդ տուրում «Լացիոն» արտագնա հանդիպում անցկացրեց «Սասուոլոյի» հետ և խոշոր հաշվով հաղթանակ տոնեց։ 

«Արծիվները» 3 անպատասխան գնդակ խփեցին՝ դուբլի հեղինակ դարձավ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը (7՛, 47՛), մեկ անգամ էլ աչքի ընկավ Չիրո Իմոբիլեն (31՛)՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ Իմոբիլեի համար այս գոլը 23-րդն է ընթացիկ մրցաշրջանում, նա շարունակում է գլխավորել ռմբարկուների ցանկը։

Թիմերը խաղն ավարտեցին 10-ական հոգով․ 54-րդ րոպեին դաշտի տերերի կազմից հեռացվեց Դոմենիկո Բերարդին, իսկ 62-րդ րոպեին հյուրերից կարմիր քարտ ստացավ Ադամ Մարուշիչը։

Այս հաղթանակից հետո «Լացիոն» ունի 52 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Սասուոլոն» մնաց 23 միավորով՝ 16-րդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում