Գվարդիոլայի առաջին տիտղոսը․ «Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Գվարդիոլայի առաջին տիտղոսը․ «Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ «Քաղաքայինները» վստահ հաղթանակ տոնեցին՝ խփելով 3 անպատասխան գոլ։ 18-րդ րոպեին հաշիվը բացեց Սերխիո Ագուերոն, 58-րդ րոպեին աչքի ընկավ Վենսան Կոմպանին, իսկ 65-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Դավիդ Սիլվան։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» նվաճեց Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ առաջին տիտղոսը։ «Սիթին» 5-րդ անգամ հաղթեց Լիգայի գավաթում. 1969-70թթ․, 1975-76թթ․, 2013-14թթ․ և 2015-16թթ․ մրցաշրջաններում ևս «քաղաքայինները» հաղթել էին այս մրցաշարում։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել այս հանդիպմանը, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում արդեն հանդես էր եկել Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում