Եվրո-2021․ Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձրեց առաջատարի դիրքը

Եվրո-2021․ Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձրեց առաջատարի դիրքը

Բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 84-65 հաշվով առավելության հասավ Ալբանիայի հավաքականի նկատմամբ:

Բ ենթախմբի այս հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ալլին Հեսսը, ով վաստակեց 21 միավոր:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը 5 միավորով կրկին դարձավ խմբի առաջատարը` շրջանցելով 4 միավոր ունեցող Դանիային:

Հավելենք, որ մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին, Նիկշա Բավցևիչի թիմը կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում