Գրիզմանի հեթ-տրիկի շնորհիվ «Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթեց «Սևիլյային» (տեսանյութ)

Գրիզմանի հեթ-տրիկի շնորհիվ «Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթեց «Սևիլյային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Ատլետիկոն» արտագնա խաղում 5։2 հաշվով առավելության հասավ «Սևիլյայի» նկատմամբ։

Հաշիվը 29-րդ րոպեին բացեց Դիեգո Կոստան, իսկ խաղակեսի վերջնամասում գեղեցիկ գոլով աչքի ընկավ Անտուան Գրիզմանը։ Երկրորդ կեսի մեկնարկում Գրիզմանը դուբլ ձևակերպեց՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ 65-րդ րոպեին Կոկեն խփեց հյուրերի չորրորդ գնդակը, իսկ 81-րդ րոպեին Գրիզմանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում Պաբլո Սարաբիայի և Նոլիտոյի գոլերի շնորհիվ «Սևիլյան» կրճատեց հաշվի տարբերությունը։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 58 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Սևիլյան» 36 միավորով 6-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Սևիլյա» – «Ատլետիկո»՝ 2։5
Գոլերը՝ Սարաբիա 85՛, Նոլիտո 89՛ – Կոստա 29՛, Գրիզման 42՛, 51՛ / 11-մետրանոց, 81՛, Կոկե 65՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում