Բրազիլացի հարձակվող` «Բանանցում»

Բրազիլացի հարձակվող` «Բանանցում»

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել երիտասարդ բրազիլացի հարձակվող Ֆագներ Սանթոս դա Պաիշաոյի հետ:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 1998 թվականի հունիսի 22-ին ծնված ֆուտբոլիստը «Բանանց» է տեղափոխվել բրազիլական «Կոլորադո Ատլետիկոյից»:

«Սանթոսը լավ որակներ ունեցող հեռանկարային ֆուտբոլիստ է: Փորձի պակաս ունի, որը կլրացնենք «Բանանցի» երկրորդ և առաջին թիմում խաղերով: Աչքի է ընկնում ոչ ստանդարտ գործողություններով, ինչը շատ կարևոր է հարձակման գծում»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Պետք է առավելագույն ուժերս ներդնեմ մարզումների ժամանակ, որպեսզի արդարացնեմ մարզչի սպասելիքները և օգնեմ, որպեսզի «Բանանցը» հաղթանակներ տանի»,- ասել է 19-ամյա ֆուտբոլիստը:

Սանթոսը «Բանանցին» էր միացել Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ:

Նշենք, որ օրեր առաջ երևանյան թիմին են միացել «Շիրակի» նախկին պաշտպան Էդվարդ Կպոդոն ու «Ալաշկերտի» նախկին հարձակվող Լեսթեր Պելտիերը: Վերջինս հանդես է գալիս Տրինիդադ և Տոբագոյի ազգային հավաքականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում