«El Pais». ՊՍԺ-ն պատրաստ է սուպերփոխանակում կատարել «Բարսելոնայի» հետ

«El Pais». ՊՍԺ-ն պատրաստ է սուպերփոխանակում կատարել «Բարսելոնայի» հետ

«Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին:

Իսպանական «El Pais» պարբերականը վստահեցնում է, որ փարիզցիները պատրաստ են լուրջ քայլեր կատարել բրազիլացու տրանսֆերը գնելու համար: Ֆրանսիական ակումբը պատրաստ է Կոուտինյոյին փոխանակել Կիլիան Մբապեի հետ, եթե չկարողանա գնել կիսապաշտպանի տրանսֆերը:

Աղբյուրը գրում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է նման քայլի գնալ հանուն հարձակվող Նեյմարի, ով Կոուտինյոյի մոտ ընկերն է դեռ պատանեկան տարիքից: Ենթադրվում է, որ նման ընկերական շրջապատում նա նույնիսկ չի դիտարկի թիմից հեռանալու տարբերակը:

Բացի այդ, Փարիզում ցանկանում են, որ իրենց ակումբի կողմից Նեյմարը լինի «Ոսկե գնդակի» գլխավոր թեկնածուն, իսկ 19-ամյա ֆրանսիացին մոտ ապագայում կարող է այդ մրցանակի իրական հավակնորդ դառնալ: Դա երկուսին էլ կխանգարի ստանալ մրցանակը:

Հիշեցնենք, որ Կոուտինյոյի հրաժարագինը կազմում է 400 միլիոն եվրո: Մբապեն ամռանը դառնալու է ՊՍԺ-ի լիիրավ ֆուտբոլիստ: Նրա տրանսֆերի համար «Մոնակոն» ստանալու է 180 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում