Բուֆֆոնը հրավիրվելու է Իտալիայի հավաքական

Բուֆֆոնը հրավիրվելու է Իտալիայի հավաքական

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լուիջի Դի Բյաջոն մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ հայտարարել է դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնին ազգային ընտրանի հրավիրելու մտադրության մասին:

Հիշեցնենք, որ 40-ամյա ֆուտբոլիստն ԱԱ-2018-ի անցումային խաղերում Շվեդիայից կրած պարտությունից հետո հայտնել էր հավաքականում կարիերան ավարտելու մասին:

«Բուֆֆոնին խնդրել եմ հավաքականի կազմում ևս 2-3 խաղ անցկացնել: Նրա պես ֆուտբոլիստը չի կարող միջազգային կարիերան ավարտել Շվեդիայից կրած պարտությամբ: Հավաքականի համար որևէ ֆուտբոլիստ այդքան կարևոր չէ, որքան նա»,- իտալացու խոսքն է մեջբերում «Calciomercato»-ն:

Դի Բյաջոն «սկուադրա աձուրան» գլխավորելու է Անգլիայի ու Արգենտինայի դեմ առաջիկա ընկերական հանդիպումներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում