Պաշտոնական. «Ատլետիկոյի» երկու ֆուտբոլիստներ տեղափոխվել են Չինաստան

Պաշտոնական. «Ատլետիկոյի» երկու ֆուտբոլիստներ տեղափոխվել են Չինաստան

Մադրիդի «Ատլետիկոն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է եզրային կիսապաշտպաններ Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի ու Նիկոլաս Գայտանի` Չինաստան տեղափոխվելու մասին:

Բելգիացին ու արգենտինացին դարձել են «Դալյան Իֆանի» ֆուտբոլիստներ: Իսպանական ակումբը չի հայտնում տրանսֆերների արժեքը, սակայն ոչ պաշտոնական տվյալներով ընդհանուր գումարը կազմել է 48 միլիոն եվրո:

24-ամյա Կարասկոն «Ատլետիկոյում» էր խաղում 2015 թվականից: Այս ընթացքում նա մասնակցել է 124 խաղի, որոնցում 23 գոլ է խփել ու 17 արդյունավետ փոխանցում կատարել: 30-ամյա Գայտանը «հնդիկներին» միացել էր 2016 թվականին: Նա 49 խաղում 4 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում