Ջախջախիչ հաղթանակ. «Նապոլին» առաջ է պոկվում (տեսանյութ)

Ջախջախիչ հաղթանակ. «Նապոլին» առաջ է պոկվում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Նապոլին» հյուրընկալվել է «Կալյարիին» ու 5:0 հաշվով հաղթանակ տոնել:

Առաջին խաղակեսում «աձուրին» Խոսե Կալյեխոնի ու Դրիս Մերտենսի գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն է ստացել: Երկրորդ կեսում հաշիվը ջախջախիչ են դարձրել Մարեկ Համշիկը, Լորենցո Ինսինյեն ու Մարիո Ռուին։ Հատկապես գեղեցիկ են ստացվել սլովակ կիսապաշտպանի ու բրազիլացի ձախ պաշտպանի գոլերը:

Այդ հաղթանակի շնորհիվ Մաուրիցիո Սարիի թիմը վաստակել է 69 միավոր ու մոտակա հետապնդող «Յուվենտուսի» նկատմամբ առավելությունը հասցրել 4 միավորի: Թուրինցիները մեկ հանդիպում պակաս են անցկացրել, որովհետև «Ատալանտայի» նախանշված խաղը հետաձգվել է եղանակային վատ պայմանների պատճառով:

Ա Սերիա, 26-րդ տուր
«Կալյարի» – «Նապոլի»` 0:5
Գոլերը՝ Կալյեխոն (29), Մերտենս (42), Համշիկ (61), Ինսինյե (72, 11մ), Ռուի (90)

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում