Լևանդովսկին բանակցում է «Ռեալի» հետ

Լևանդովսկին բանակցում է «Ռեալի» հետ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է հեռանալ Բունդեսլիգայից:

Լեհն օրերս փոխել է գործակալին: Վերջինս նախորդ շաբաթվա ընթացքում բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ, որի շահերը ներկայացրել է ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը,- գրում է skysports.com-ը:

Պատասխանելով հնարավոր տրանսֆերի մասին հարցին՝ 29-ամյա ֆուտբոլիստը ժպտալով ասել է, որ «ոչինչ չի լսել այդ մասին»:

Լևանդովսկու և մյունխենցիների պայամնագրի ժամկետը սպառվելու է 2021 թվականի ամռանը: Նրա տրանսֆերի շուրջ առաջարկ են նախապատրաստում նաև «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում