Պրեմիեր լիգայում ձմեռային ընդմիջում է լինելու

Պրեմիեր լիգայում ձմեռային ընդմիջում է լինելու

2019-20թթ. մրցաշրջանից սկսած Անգլիայի առաջնությունում ձմեռային ընդմիջում է հայտարարվելու: «The Times»-ից տեղեկանում ենք, որ Անգլիայի գավաթի 5-րդ փուլի խաղերը տեղափոխվելու են աշխատանքային օրեր, ինչի հետևանքով թիմերը փետրվարին երկշաբաթյա հանգիստ կունենան:

Պրեմիեր լիգայի ղեկավարությունը նման որոշում է կայացրել եվրագավաթներում անգլիական թիմերի ու ազգային հավաքականի ելույթները բարելավելու համար: Նրանք հասկացել են, որ ակումբները չափազանց մեծ ծանրաբեռնվածության են ենթարկվում: Խաղերի օրերը տեղափոխվելու համար ԱՊԼ-ի ղեկավարությունը հեռուստաընկերություններին փոխհատուցում է վճարելու:

Պրեմիեր լիգայի թիմերի մարզիչները վաղուց էին առաջարկում նման դադար ներառել օրացույցում, որպեսզի մրցաշրջանի կարևորագույն հանդիպումներից առաջ ֆուտբոլիստների վնասվածքների հավանականությունը նվազի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում