«Էսպանյոլ» – «Ռեալ». Մեկնարկային կազմեր
27/02/2018 22:06
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրը մեկնարկելու է «Էսպանյոլի» ու Մադրիդի «Ռեալի» միջև խաղով: «Կորնելյա Էլ Պրատ» մարզադաշտում կայանալիք հանդիպումից առաջ երկու ակումբների մամուլի ծառայությունները ներկայացրել են մեկնարկային կազմերը:
«Էսպանյոլ» – Դիեգո Լոպես, Կրիկոլ, Դավիդ Լոպես, Նավարո, Վիկտոր Սանչես, Դարդեր, Կարլոս Սանչես, Դուարտե, Պյատի, Գարսիա, Մորենո։
«Ռեալ» – Նավաս, Նաչո, Ռամոս, Վարան, Աշրաֆ, Լյորենտե, Կովաչիչ, Իսկո, Վասկես, Ասենսիո, Բեյլ։
Նշենք, որ «սերուցքայինների» կազմում հանգստի հնարավորություն են ստացել Կրիշտիանու Ռոնալդուն ու Կազեմիրոն, ովքեր չեն ընդգրկվել հայտացուցակում: Լուկա Մոդրիչը, Մարսելոն և Թոնի Կրոսը չեն ապաքինվել վնասվածքներից:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում