Որոշիչ գոլ 90+3 րոպեին. «Ռեալը» պարտվեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

Որոշիչ գոլ 90+3 րոպեին. «Ռեալը» պարտվեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրը մեկնարկեց «Էսպանյոլ» – «Ռեալ» հանդիպումով:

Առանց մի քանի առաջատարների հանդես եկող «սերուցքայինները» 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեցին: Միակ գնդակը 90+3 րոպեին խփեց «թութակների» հարձակվող Ժերար Մորենոն, ով ընթացքից կատարած հարվածով եզրափակեց Սերխիո Գարսիայի փոխանցումը:

Խաղի ընթացքում գրանցվեցին նաև մի քանի մրցավարական կոպիտ սխալներ: Մասնավորապես առաջին կեսում տանտերերը գրավեցին Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը, սակայն մրցավարը սխալմամբ խաղից դուրս վիճակ արձանագրեց:

Մեկ այլ դրվագում մադրիդցիների հարձակվող Գարեթ Բեյլի հարվածից հետո «թութակների» պաշտպանը ձեռքով փակեց գնդակի ճանապարհը, սակայն 11-մետրանոց չնշանակվեց:

Հատկանշական է, որ «Էսպանյոլը» մայրաքաղաքային ակումբին չէր հաղթել 2007 թվականից:

Այսպիսով, «Ռեալը» 51 միավորով շարունակում է զբաղեցնել երրորդ հորիզոնականը: «Էսպանյոլը» 31 միավորով բարձրացավ 13-րդ հորիզոնական:

Տեսանյութ

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում