Կեյրուշ. Մեսսին պետք է որակազրկվի, քանի դեռ չի ապացուցել, որ նա մարդ է

Կեյրուշ. Մեսսին պետք է որակազրկվի, քանի դեռ չի ապացուցել, որ նա մարդ է

«Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի նախկին մարզիչ Կարլուշ Կեյրուշը, ով վերջին տարիներին գլխավորում է Իրանի հավաքականը, գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» ու Արգենտինայի ընտրանու հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Միշտ ասել եմ, որ Մեսսին արտակարգ ֆուտբոլիստ է: Նա այս աշխարհից չէ: Եթե նա մարդ լիներ, այն կախարդանքը չէր ունենա, որը մեր հետ խաղում տեսանք (ԱԱ-2014, Արգենտինա – Իրան` 1:0 – խմբ.): Չեմ սիրում պարտվել, բայց այդ հանդիպումից հետո բացասական զգացմունքներ չունեի: Նման բան լինում է, երբ ինչ-որ հրաշք է տեղի ունենում:

Այդ պահն ավելի յուրահատուկ է դարձնում այն, որ այդ գոլը խփեց մի ֆուտբոլիստ, ով պետք է ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվի, քանի դեռ չի ապացուցել, որ նա մարդ է»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում as.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում