Նեյմար-ավագ. Աբսուրդ է կարծել, թե որդիս կմասնակցի «Ռեալի» հետ խաղին

Նեյմար-ավագ. Աբսուրդ է կարծել, թե որդիս կմասնակցի «Ռեալի» հետ խաղին

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի հայրը` Նեյմար դա Սիլվան մեկնաբանել է իր որդու վնասվածքի շուրջ ստեղծված իրավիճակը: Փետրվարի 25-ին կայացած «Մարսելի» դեմ մրցավեճում բրազիլացին աջ ոտքն է ոլորել ու ոսկորի ճաք ստացել:

«Բնականաբար նա բաց է թողնելու «Ռեալի» դեմ խաղը: Հակառակը մտածելն իսկական աբսուրդ է: Նրա ապաքնիման համար պահանջվելու է 6-8 շաբաթ: Վիրահատության վերաբերյալ դեռ որոշում չենք կայացրել»,- Նեյմար-ավագի խոսքերն է մեջբերում ESPN Brasil-ը:

Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները գրել էին, որ Նեյմարը մտադիր է վնասվածքով մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայանալիք «Ռեալի» դեմ պատասխան խաղին: Այն նախանշված է մարտի 6-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում