Իտալիայի գավաթ. «Յուվենտուսը»` եզրափակչում (տեսանյութ)

Իտալիայի գավաթ. «Յուվենտուսը»` եզրափակչում (տեսանյութ)

Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում կայացել է «Յուվենտուսի» ու «Ատալանտայի» միջև դիմակայության պատասխան խաղը: Թուրինցիները կրկին հաղթել են 1:0 հաշվով:

Միակ գոլը 75-րդ րոպեին խփել է Միրալեմ Պյանիչը: Բոսնիացին հստակ իրացրել է Բլեզ Մատյուիդիի վաստակած 11-մետրանոցը: Հանդիպման ընթացքում հատկապես ակտիվ է եղել հյուրերի առաջատար Ալեխանդրո Գոմեսը, սակայն նրա մի քանի վտանգավոր հարվածներից հետո գոլ չի գրանցվել:

Այսպիսով, «ծեր սինյորան» ընդհանուր դիմակայությունը հաղթել է 2:0 հաշվով: Եզրափակչում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը մրցելու է «Լացիո» – «Միլան» զույգի հաղթողի հետ:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում