«Լացիո» – «Միլան». Եզրափակչի ուղեգիրը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում (տեսանյութ)

«Լացիո» – «Միլան». Եզրափակչի ուղեգիրը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում (տեսանյութ)

Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում կայացել է «Լացիո» – «Միլան» դիմակայության պատասխան խաղը:

Ինչպես Միլանում, այնպես էլ Հռոմում գրանցվել է 0:0 հաշիվը: Հաղթողը որոշվել է 11-մետրանոց հարվածաշարում, որում ավելի դիպուկ են եղել Ջենարո Գատուզոյի թիմի ֆուտբոլիստները (5:4): Թիմերը նշակետին մոտեցել են 7-ական անգամ: «Ռոսոներին» երկու վրիպում է թույլ տվել, իսկ «արծիվները»` 3:

Երկու թիմերի դարպասապահներ Թոմաս Ստրակոշան ու Ջանլուիջի Դոնարուման երկուական սեյվ են կատարել: Որոշիչ է դարձել հռոմեացիների կիսապաշտպան Ֆելիպե Ռամոսի վրիպումը, երբ նա բարձր է հարվածել: Հյուրերի հաղթական հարվածն իրացրել է Ալեսիո Ռոմանյոլին:

Եզրափակչում «Միլանը» մրցելու է «Յուվենտուսի» հետ:

Նշենք, որ «ռոսոներին» վերջին անգամ Իտալիայի գավաթը նվաճել է 2003 թվականին:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում