Սալահի և Մանեի գոլերի շնորհիվ «Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին» (տեսանյութ)
03/03/2018 23:31
Նմանատիպ
Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդում» հյուրընկալեց «Նյուքասլին»։ Յուրգեն Կլոպի թիմը հաղթանակ տոնեց՝ խփելով 2 անպատասխան գնդակ։ 40-րդ րոպեին հաշիվը բացեց Մոհամեդ Սալահը, իսկ երկրորդ կեսում՝ 55-րդ րոպեին, աչքի ընկավ Սադիո Մանեն։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 60 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի դեռևս երկրորդ հորիզոնականը։ «Նյուքասլը» 29 միավորով 16-րդ տեղում է։
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում