Մահացել է «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորին

Մահացել է «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորին

Իտալիայի հավաքականի և «Ֆիորենտինայի» պաշտպան Դավիդե Աստորին մահացել է։ Ֆուտբոլիստին այսօր մահացած են գտել Ուդինեի հյուրանոցային համարում։ 31-ամյա ֆուտբոլիստը մահացել է քնած ժամանակ, մահված պատճառները դեռ հայտնի չեն։

«Ֆիորենտինայի» մամուլի ծառայությունը դեպքի վերաբերյալ տարածել է հետևյալ հաղորդագրությունը․

««Ֆիորենտինան» ցնցված է և ստիպված է տեղեկացնել, որ մեր ավագ Դավիդե Աստորին մահացել է։ Հաշվի առնելով ողբերգությունն ու իրավիճակի բնույթը՝ կոչ ենք անում լրատվամիջոցներին մարդկային լինել և առաջին հերթին հարգել Աստորիի ընտանիքին»։

Այսօր պետք է կայանար Իտալիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Ուդինեզե» – «Ֆիորենտինա» հանդիպումը։ Այս և օրվա մյուս «Ջենոա» – «Կալյարի», «Միլան» – «Ինտեր», «Տորինո» – «Կրոտոնե», «Բենևենտո» – «Վերոնա», «Ատալանտա» – «Սամպդորիա», «Կիևո» – «Սասուոլո» հանդիպումները հետաձգվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում