Բարձրագույն խումբ․ 17-րդ տուրի արդյունքները

Բարձրագույն խումբ․ 17-րդ տուրի արդյունքները

Մարտի 4-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի հանդիպումները։ «Ալաշկերտն» արտագնա խաղում հաղթել է «Արարատին», «Գանձասար Կապանը» նվազագույն հաշվով առավելության է հասել «Փյունիկի» նկատմամբ, իսկ «Բանանցը» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Շիրակի» դարպասը։

«Արարատ» – «Ալաշկերտ՝ 2:3 (0:2)
Գոլերը՝ Էդվարդ Հովհաննիսյան 51՛, Անդրանիկ Քոչարյան 74՛ («Արարատ»), Արտյոմ Սիմոնյան 12՛ / 11մ, Օմորեգիե Օգբեմուդիա 37՛, 48՛ («Ալաշկերտ»)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»՝ 1:0 (1:0)
Գոլը՝ Ալեքս Ջունիոր Քրիստիան, 5, 11մ

«Բանանց» – «Շիրակ» 3:0 (2:0)
Գոլերը՝ Նորայր Գյոզալյան 19՛, Ռումյան Հովսեփյան 31՛, Սիբո Կվասի 89՛

17-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

  1. «Ալաշկերտ» – 33 միավոր
  2. «Գանձասար Կապան» – 27
  3. «Բանանց» – 25
  4. «Շիրակ» – 22
  5. «Փյունիկ» – 20
  6. «Արարատ» – 12

Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում