Սիմեոնե. Եթե Մեսսին խաղար «Ատլետիկոյում», մենք կհաղթեինք

Սիմեոնե. Եթե Մեսսին խաղար «Ատլետիկոյում», մենք կհաղթեինք

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղի (0:1) մասին: Հանդիպման միակ գոլը տուգանային հարվածով խփել է կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսին:

«Այս հանդիպումն ինձ հիշեցրեց առաջին շրջանի մրցավեճը: Տարբեր խաղակեսեր էին: Հիմնական տարբերությունն այն է, որ այն ժամանակ ոչ-ոքի գրանցվեց, իսկ այս անգամ պարտվեցինք նվազագույն հաշվով:

Թիմի աշխատանքից գոհունակության զգացողություն ունեմ: Ընդմիջումից հետո հիանալի արձագանքեցինք առաջին կեսում ցուցադրած ֆուտբոլին, սակայն չկարողացանք իրացնել մեր պահերը:

Մեսսին բոլորից տարբերվող ֆուտբոլիստ է: Եթե նա խաղար «Ատլետիկոյի» մարզաշապիկով, հաղթողը մենք կլինեինք»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում as.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում