Կոնտե. Հիմար չեմ, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ բաց ֆուտբոլ խաղամ

Կոնտե. Հիմար չեմ, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ բաց ֆուտբոլ խաղամ

Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից (0:1) հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բացատրել է խիստ պաշտպանողական ոճով խաղալու պատճառը: Իտալացին օրինակ է բերել «Արսենալին», որը մի քանի օրվա ընթացքում երկու անգամ 0:3 հաշվով զիջել է «քաղաքայիններին»:

«Այդքան հիմար չեմ, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ բաց ֆուտբոլ խաղամ ու 0:3 հաշվով պարտություն կրեմ: Երբ «Արսենալը» նրանց դեմ հարձակվողական ոճով գործեց, դուք` լրագրողներդ Վենգերին քննադատեցիք 3 գոլ բաց թողնելու համար: Երբ մամուլի համար աշխատող մասնագետները խոսում են տակտիկայի մասին, լավ կլինի, որ ուղեղները միացնեն»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում «Independent»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում