Կոբի Բրայանտն «Օսկար» է ստացել (տեսանյութ)

Կոբի Բրայանտն «Օսկար» է ստացել (տեսանյութ)

Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտն արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին:

Ամերիկացին հեղինակավոր մրցանակը ստացել է «Թանկագին բասկետբոլ» կարճամետրաժ մուլտֆիլմի պրոդյուսերը լինելու համար: 39-ամյա նախկին մարզիկը նաև սցենարի հեղինակն է, որը նա բանաստեղծության տեսքով գրել էր, երբ 2016 թվականին հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

Մոտ 5-րոպեանոց մուլտֆիլմը պատմում է պատանի Բրայանտի մասին, ով երազում է բասկետբոլի աստղ դառնալ: Մուլտֆիլմի երաժշտության հեղինակը հռչակավոր Ջոն Ուիլյամսն է, ով 51 անգամ առաջադրվել է Օսկարի, իսկ նկարիչը` Գլեն Կինը: Վերջինս նախկինում եղել «Ալադին» մուլտֆիլմի ստեղծողներից մեկը:

Տեսանյութ (մրցանակը)

««Օսկար» ստանալն ավելի հաճելի էր, քան NBA-ի չեմպիոն դառնալը»,- հայտարարել է Բրայանտը:

Նշենք, որ «Թանկագին բասկետբոլի» պրեմիերան կայացել էր 2017 թվականի ապրիլին:

Մուլտֆիլմը (ռուսերեն թարգմանությամբ)

Մուլտֆիլմը (անգլերեն)

Հետևեք մեզ նաև Telegram-ում