ԱՊԼ. Սալահը` փետրվարի լավագույն ֆուտբոլիստ

ԱՊԼ. Սալահը` փետրվարի լավագույն ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է փետրվար ամսվա Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը:

Քվեարկության արդյունքում եգիպտացին ստացել է հարցվածների 37 տոկոս ձայները: Երկրորդ տեղը գրավել է նրա թիմակից Ռոբերտո Ֆիրմինոն (19 %)։

Նախորդ ամսվա ընթացքում վինգերը մասնակցել է 3 խաղի, որոնցում 4 գոլ է խփել: Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում Սալահը երրորդ անգամ է ճանաչվում Պրեմիեր լիգայի «ամսվա ֆուտբոլիստ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում