Մարզման ժամանակ Կանտեն ուշագնաց է եղել

Մարզման ժամանակ Կանտեն ուշագնաց է եղել

Հայտնի է դարձել, թե «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ինչու է բաց թողել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղը (0:1):

Մարտի 2-ին, լոնդոնյան թիմի մարզման ժամանակ ֆրանսիացին ուշագնաց է եղել,- գրում է «The Telegraph»-ը:

Գիտակցության վերականգնումից հետո 26-ամյա ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց: Բուժզնումից հետո նրա մոտ սրտի հետ կապված որևէ խնդիր չի հայտնաբերվել: Ուշագնացության պատճառը բժիշկներն այդպես էլ չեն պարզել: «Չելսին» որոշել է ռիսկից խուսափելու համար «Մանչեսթեր Սիթիի» դեմ մրցավեճում Կանտեին ասպարեզ դուրս չբերել: Այսօր կիսապաշտպանն արդեն մարզվել է թիմի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում