«Ֆիորենտինան» Աստորիի աշխատավարձը փոխանցելու է նրա ընտանիքին

«Ֆիորենտինան» Աստորիի աշխատավարձը փոխանցելու է նրա ընտանիքին

Իտալիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ջովանի Մալագոն հայտարարել է, որ «Ֆիորենտինան» Դավիդե Աստորիի ողջ աշխատավարձը փոխանցելու է նրա ընտանիքին,- գրում է «Football Italia»-ն:

31-ամյա իտալացին մարտի 4-ին՝ «Ուդինեզեի» հետ նախատեսված խաղի օրը, հյուրանոցի համարում մահացած գտնվել է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տոսկանյան ակումբն ու թիմի ավագը պայմանավորվել էին նոր պայմանագիր կնքելու հարցում, որը պետք է ստորագրվեր մարտի 5-ին: Այդ համաձայնագրով նախատեսված գումարը փոխանցվելու է Աստորիի կնոջն ու երկուամյա աղջկան: Նրանք տարեկան ստանալու են 1,3 միլիոն եվրո:

Նշվում է, որ դա ոչ թե պաշտոնական պայմանագիր է լինելու, այլ խորհրդանշական ժեստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում