Գասպար. Նեյմարին չի կարելի համեմատել Ֆիգուի հետ, որովհետև Լուիշը դավաճան է

Գասպար. Նեյմարին չի կարելի համեմատել Ֆիգուի հետ, որովհետև Լուիշը դավաճան է

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժուան Գասպարը կարծում է, որ չի կարելի համեմատել կատալոնացիների նախկին ֆուտբոլիստներ Նեյմարին ու Լուիշ Ֆիգուին: Գասպարը, ով կապտանռնագույններին ղեկավարել է 2000-2003 թվականների ընթացքում, հայտարարել է, որ այդ ֆուտբոլիստների հեռանալու իրավիճակները նման չեն:

«Չի կարելի համեմատել այդ իրավիճակները: Ֆիգուն դավաճանություն կատարեց: Նա վախկոտ էր, ով դրժեց իր խոստումը: Նեյմարը հեռացավ փողի համար։ Այն ժամանակ «Ռեալն» ամեն ինչ արեց, որ Ֆիգուին դավաճանության դրդի»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացին 2000 թվականին 60 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»: 2017 թվականի ամռանը Նեյմարի հրաժարագնի համար «Պարի Սեն Ժերմենը» 222 միլիոն եվրո է վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում