Վենգերը մտադիր չէ հրաժարական տալ

Վենգերը մտադիր չէ հրաժարական տալ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր չէ լքել իր պաշտոնը:

«The Times»-ի տեղեկության համաձայն` լոնդոնցիների մարզչի պաշտոնում ֆրանսիացին իր թեկնածությունը լավագույնն է համարում և նույնիսկ մրցաշրջանից հետո հրաժարական չի տալու: Այդ մասին նա հայտնել է իր մարզչական շտաբին:

Աղբյուրը նշում է, որ 68-ամյա մասնագետը զրկվել է «զինագործների» տնօրենների խորհրդի գրեթե բոլոր անդամների աջակցությունից: Նա հույս ունի միայն, որ «Արսենալի» գլխավոր բաժնետեր Ստեն Կրոնկեի որդին` Ջոշը, ով հենց զբաղվում է ակումբի հարցերով, իր կողմից կլինի, և դա որոշիչ գործոնը կդառնա:

Վենգերը ցանկանում է «Արսենալի» ղեկին մնալ մինչև իր պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում